Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայում ՀՀ դեսպանը մասնակցեց ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին նվիրված խորհրդաժողովին

Մայիս 18,2016 19:00

Մայիսի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Պրահայում մասնակցեց «Եվրամիության արտաքին տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ» խորագրով խորհրդաժողովին։

Ի թիվս ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպանների՝ Տիգրան Սեյրանյանը հանդես եկավ բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները, գործարարության համար բարենպաստ իրավական դաշտը։

Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ հայ դիվանագետն ընդգծեց, որ ԵՄ-ն այս պահին հանդիսանում է ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկերը, տեղեկացրեց, որ վերջերս Երևանում կայացավ 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի կողմից ազդարարված ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։ Նոր փաստաթուղթը կունենա նաև տնտեսական բաղադրիչ, որը կկարգավորի ԵՄ հետ առևտրային հարաբերություններն այն հնարավոր ծավալով, որքանով դա չի հակասի ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։

Այնուհետև Տիգրան Սեյրանյանը ներկայացրեց հայ-չեխական տնտեսական կապերի ներկա վիճակը, նշելով, որ ընթացիկ տարում արդեն տեղի է ունեցել երկու գործարար համաժողով, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի այցը Հայաստան, նշմարվում է ապրանքաշրջանառության աճ։ Միևնույն ժամանակ առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։

Ամփոփելով իր խոսքը, ՀՀ դեսպանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն մեծ ներուժ և ապագա ունեցող տնտեսական միություն է:

Միջոցառմանը ներկա էին և ելույթներ ունեցան Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, ՉՀ՝ ԱՊՀ երկրների հետ առևտրական պալատի, երկրի գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, դիվանագետներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031