Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտական A320 ինքնաթիռի կործանման հավանական տեսանյութը. Al Jazeera

Մայիս 19,2016 17:04

Համացանցում հայտնվել է EgyptAir ավիաընկերության` Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռի կործանման հավանական տեսանյութը: Al Jazeera-ն գրում է, որ տեսանյութը հավաստի է եւ ներկայացնում է հենց A320-ի անկումը, քանի որ այն նկարահանել է Միջերկրական ծովում` աղետի գոտու տարածքում գտնվող նավերից մեկի կապիտանը:

Vesti.ru-ն գրում է` փորձագետները չեն բացառում, որ ինքնաթիռի կործանումն ահաբեկիչների ձեռքի գործն է, քանի որ ինքնաթիռում պայթյուն է գրանցվել հենց օդում, եւ օդաչուները չեն հասցրել աղետի ազդանշան տալ կարգավարներին:

Եգիպտոսի իշխանությունները եւս քննարկում են ահաբեկչության վարկածը: Ընթանում են ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքներ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031