Լրահոս
Օրվա լրահոսը

Նետաձիգները կփորձեն օլիմպիական վարկանիշ նվաճել

Մայիս 20,2016 14:00

Անցկացվեց նետաձգության Հայաստանի առաջնությունը, որտեղ տղամարդիկ եւ կանայք մրցեցին 70+70 (36-ական կրակոց) մրցաձեւում:

Տղամարդկանց պայքարում մրցանակային եռյակը կազմեցին Վասիլ Շահնազարյանը, Արամայիս Ապրեսյանը եւ Արման Ապրեսյանը, իսկ կանանց մրցակցությունում՝ Նունե Վասիլյանը, Հայկուհի Մարգարյանը, Անի Խաչատրյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մեր նետաձիգները մոտ օրերս մեկնում են Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի, որի ավարտին նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթին, որտեղ խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր: Օլիմպիական վարկանիշ տրվելու է թե թիմային, թե անհատական պայքարում 1-4-րդ տեղերն զբաղեցնողներին: Մարզիչը տեղեկացրեց նաեւ, որ Անթալիայում Արման Ապրեսյանի փոխարեն  հանդես է գալու Գեւորգ Հազարումյանը, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց է տվել բարձր արդյունքներ եւ նրա մրցելույթներն ավելի կայուն են: Իսկ կանանցից մարզչական խորհուրդն ընտրել է միայն Նունե Վասիլյանին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031