Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը՝ արտասահմանցի լրագրողներին. Ի՞նչ գործ ունեք Դիարբեքիրում. imctv.com

Մայիս 21,2016 13:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր հայրենի Ռիզե։ Քաղաքում ժողովրդի առջև ունեցած իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը քննադատության է ենթարկել արտասահմանցի լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է  imctv.com-ը։

Արտահայտվելով այլ պետություններից ժամանած լրագրողների մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մեկ էլ տեսնում ես` աշխարհի տարբեր կողմերից եկած, պարանոցին լուսանկարչական ապարատ կախած, Անգլիայից, Ֆրանսիայից, Եվրոպայից, աշխարհի տարբեր վայրերից, ԱՄՆ-ից գալիս են Դիարբեքիր, զբոսնում են։ Ի՞նչ գործ ունեք այստեղ, դրանից հետո էլ սխալ լուրեր են գրում»։

Շարունակելով լրագրողների մասին թեման՝ Էրդողանն ասել է. «Սցենարը պատրաստ է։ Այդ սցենարներից ելնելով էլ ոմանք սկսում են խոսել։ Միջազգային ամբողջ մամուլի վրա ազդեցություն ունեն, դրա շնորհիվ փորձում են Թուրքիան ներկայացնել այնպես, կարծես Թուրքիայիում ներքին պատերազմ է։ Այս երկրում ներքին պատերազմ գոյություն չունի, և այս երկիրը չեն կարող տանել ներքին պատերազմի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031