Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունի արգելոց-թանգարանում

Մայիս 21,2016 13:42

Այս տարի մայիսի 21-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝  «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո:

Մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանը կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կարող են ծանոթանալ Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ներկայացված գեղանկարների ցուցահանդեսին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:Թանգարանին կից բացօթյա սրահում կներկայացվի Հին ու նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից: Դիտելով ցուցահանդեսը՝ այցելուներին կառաջարկվի  լուսանկարների մեջ գտնել այսօրվա Երևանի համապատասխան հատվածները, և առավել ճշգրիտ պատասխանողները կստանան մրցանակներ: Ժամը՝ 19:00-ին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի  հայ ժողովրդական երգ ու պարի գեղեցիկ բեմադրություններ:                                                                                                  Թանգարանի հարակից բացօթյա սրահում Գիշերվա այցելուները կարող են դիտել ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ՝ Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին՝ Էրեբունի միջնաբերդում  զբոսնելով և վայելելով մայրաքաղաքի համայնապատկերն ու  մշակութային լանդշաֆտը:

«Թանգարանների եվրոպական  գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2016թ. կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:  ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային օրը  Հայաստանում  2016թ.կնշվի Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված միջոցառումներով: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

  Թանգարանների եվրոպական գիշերվա ԾՐԱԳԻՐ

Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում

Մայիսի 21-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝  «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանների թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո:

Մայիսի 21 Թանգարանների եվրոպական գիշեր

Ժամը 18:00-24:00

  • Անվճար մուտք Էրեբունի թանգարան և հնավայր

Ժամը 18:00-24:00

  • Հին Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից, լուսանկարների մեջ գտնել այսօրվա Երևանի համապատասխան հատվածները /մրցույթ այցելուների մասնակցությամբ/, Էրեբունի թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում
  • ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված գեղանկարների ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից, Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում

Ժամը 19:00

  • Բացօթյա համերգ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ, թանգարանի դիմացի հարթակում

Ժամը 21:00

  • ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից, Էրեբունի թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում

Ժամը 22:00-24:00

  • Գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում՝ վայելելով մայրաքաղաքի համայնապատկերը և մշակութային լանդշաֆտը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031