Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսալեռան հուշահամալիրում մեծ շուքով դիմավորեցին Արցախ մեկնած կամավորական ջոկատներին

Մայիս 22,2016 00:52

Այսօր Մուսալեռան հուշահամալիրում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մեծ թվով ԱԺ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ հադիսավորությամբ դիմավորեցին քառօրյա պատերազմից հետո Արմավիրի մարզից Արցախ մեկնած կամավորական ջոկատների առաջին հերթափոխին:Vahram baghdasaryan

Կամավորներին իր ողջույնի խոսքը հղեց Արմավիրի թեմի առաջնորդը` ասելով. «Հայորդիք, երկար խոսելն այստեղ իսկապես անիմաստ է, քանի որ կատարված գործն է կարևոր: Մենք այսօր իզուր ենք զարմանում մեր այս նոր սերնդի քաջագործություններով, որովհետև նրանք ծնվեցին քաջությամբ հաղթանակած սերնդից: Նրանք անկախ Հայաստանում ծնված, մեծացած մեր զավակներն են, ովքեր արիաբար պաշտպանեցին իրենց հողը, իրենց հայրենիքը: Մենք բարով ենք ասում մեր քաջարի կամավորներին, երկրապահներին, ովքեր ինչպես հիմա, այնպես էլ հետո անհրաժեշտության դեպքում նորից կմեկնեն Արցախ` իրենց հոգու պարտքը տալու հայրենիքին: Բարով եկաք, Աստված օրհնի ձեզ և երկար տարիների կյանք շնորհի»:Armavir

Այնուհետև ներկաները երթով շարժվեցին Մուսալեռան հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Մուսալեռ և Պտղունք գյուղերի ազատամարտիկների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031