Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրեցին Երևանյան լիճը (տեսանյութ)

Մայիս 23,2016 11:00

Հրազդան գետի և Երևանյան լճի հատվող տարածքում մեծ քանակությամբ կուտակված աղբի և գարշահոտության անթույլատրելիության մասին Civil Voice ՀԿ-ն պատրաստել էր տեսանյութ, հանդես եկել հայտարարությամբ և տրամադրել լրատվամիջոցներին:

Միևնույն ժամանակ Civil Voice ՀԿ-ն պաշտոնական գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ համատեղ ուժերով մաքրելու նշված տարածքը, ինչը ողջունվել է վերջինների կողմից:

Սույն թվականի մայիսի 21-ին  Civil Voice ՀԿ-ի անձնակազմը և կամավորները այցելեցին վերը նշված տարածք, որն արդեն իսկ մաքրվել էր պետական պատկան մարմինների կողմից: Այնուհետև Civil Voice ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Երևանյան լճի և հարակից տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:  Civil Voice ՀԿ-ն այսուհետ ևս և՛ խնդիրներ վեր կհանի, և՛ կմասնակցի դրանց լուծմանը:

Միևնույն ժամանակ բարձր ենք գնահատում նշված խնդրի լուծման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանի արագ և օպերատիվ արձագանքը:

Մանրամասները՝  տեսանյութում.

Civil voice ՀԿ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031