Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ողջունում է Հայաստանի անդամակցումը «Հորիզոն-2020»-ին

Մայիս 27,2016 13:06

Հայտարարություն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությունը ողջունում է Հայաստանի անդամակցումը «Հորիզոն-2020» եվրոպական գիտական ցանցին:

Մայիսի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագրերի՝ Horizon 2020 եւ այլն: «Ի դեպ, նույնիսկ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած երկրներից ոչ բոլորն են միացել այդ ծրագրերին», – նկատեց Նալբանդյանը:

Ինչպես հայտնի է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը: Մենք տեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ բոլոր նշված երեք երկրները ստորագրել են Horizon 2020:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031