Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Մայիս 30,2016 19:40

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց օրեր առաջ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կատարած այցի արդյունքները և ազգային ու եկեղեցական կառույցներում հանդիպումների իր տպավորությունները` տեղեկացնելով նաև ՌԴ-ում ՀԲԸՄ մասնաճյուղ հաստատելու ծրագրի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողություններին և դրանց աղետալի հետևանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը մեծապես կարևորեցին Հայաստանում և Սփյուռքում ի զորակցություն Արցախի ու արցախահայության կազմակերպված հանգանակությունները, ցուցաբերված օգնությունը և հաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:

Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին Արցախում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի և դժվարին այս շրջանում դրսևորած զորակցության համար:

Հանդիպմանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը, խոսվեց նաև Միջին Արևելքի հայկական համայնքներում տիրող իրավիճակի, մասնավորաբար` սիրիահայության կացության մասին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031