Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցիները կվերադարձնե՞ն ազատ, փոքր գրադարանի գրքերը

Մայիս 30,2016 19:50

Մայիսի 30-ին, Տավուշի մարզպետարանի շենքի մոտակայքում տեղադրվել է ազատ, փոքր գրադարան: Կանադահայ, 30 տարի բիզնեսի խորհրդատու աշխատած, Իջեւանի Ասլանյան փողոցում հիմնական բնակություն հաստատած Վահրամ Վահրամյանը հայտնեց, որ առաջիկայում նման 7-10 գրադարան կտեղադրեն Իջեւանի մարդաշատ վայրերում, դրանից հետո՝ Տավուշի մարզի գյուղերում:

Բնակիչները գրքերը վերցնելով՝ կկարդան, կվերադարձնեն, եթե չվերադարձնեն, այլ գրքերով կհամալրվի գրադարանը : Վահրամ Վահրամյանը հայտնեց, որ ինքը, 2 այլ անձանց հետ ամեն ամիս  գրքերով կհամալրեն գրադարանները,բոլոր ցանկացողները կարող են իրենց նվիրաբերած գրքերով լրացնել դրանք: Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց, որ ինքն այսօր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրքեր է տեղադրել ազատ գրադարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031