Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմում զոհված կամավորականներն ու նրանց ընտանիքները նույնպես թոշակ, պարգեւավճար կստանան

Հունիս 02,2016 15:42

Ապրիլյան պատերազմում զոհված կամավորականները եւ նրանց ընտանիքի անդամներն իրենց կարգավիճակով հավասարեցվեցին մինչ այդ մարտական գործողություններում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին, որոնց օրենքով սահմանված կարգով տրվում էր թոշակ, պարգեւավճար եւ արտոնություններ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Պարոն Ասատրյանի խոսքերով, ապրիլյան դեպքերից հետո վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնք գնահատել են զոհվածների ընտանիքների կարիքները:

Նույնը կվերաբերի նաեւ ապրիլյան պատերազմում վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Այդ որոշումն, ըստ Արտեմ Ասատրյանի, բյուջեի վրա լրացուցիչ 80 միլիոն դրամ կնստի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930