Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻ նախարարը հանձնարարել է կատարելագործել հակակարկտային կայանքների տեխնիկական հագեցվածությունը

Հունիս 06,2016 17:22

Հունիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների արդյունավետությունն առավել բարձրացնելուն վերաբերող հարցեր:  Քննարկմանը մասնակցում էր նաև  «Ucom» հեռահաղորդակցական ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:  

Անդրադառնալով հակակարկտային կայանքների աշխատանքին՝ նախարար Երիցյանը կարևորեց «Ucom» ընկերության հետ համագործակցության խորացումը՝ հակակարկտային կայանքների կառավարման ոլորտում առավել արդիական մոտեցումների կիրառման նպատակով:  «Մենք պետք է օգտագործենք ժամանակակից տեխնիկայի բոլոր հասանելի միջոցները, որպեսզի հակակարկտային կայանքների աշխատանքը լինի անխափան»,-շեշտեց նախարար Երիցյանը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 460  հակակարկտային կայանք (որոնք ապահովում են երկրի հակակարկտային կարիքների մոտ 9%-ը):

«Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն հայտնեց ընկերության տեխնիկական հնարավորություններն ի սպաս դնել հակակարկտային կայանքների կառավարման համար անհրաժեշտ կապն առավել հուսալի և անխափան դարձնելու հարցում:

Ամփոփելով ոլորտի մասնագետների կողմից հնչեցված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկությունները՝ ԱԻ նախարարը համոզմունք հայտնեց, որ ոլորտի մասնագետների համագործակցությունը կարճ ժամանակում կհանգեցնի մինչ օրս արձանագրված տեխնիկական խնդիրների հիմնավոր լուծմանը. «Մենք պետք է  հնարավորինս ապահովագրված լինենք բոլոր տեսակի խափանումներից»,- շեշտել է նախարար Երիցյանը:

Վերոնշյալ ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

 

   ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930