Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն անհնազանդներին կարգի բերելու համար խոսեց «ատկատներից» եւ կոռուպցիայից». Ստյոպա Սաֆարյան

Հունիս 06,2016 17:33

«Կոռուպցիայի եւ մոնոպոլիաների մասին ՀՀ կառավարությունը եւ իշխանությունները հիշեցին մի շարք պատճառներով: Առաջինն ապրիլյան պատերազմն էր, որի արդյունքում ՀՀ կառավարման համակարգի աղետալի վիճակն ավելի լավ երեւաց: ՊՆ-ում արված պաշտոնանությունների դեպքում չնշվեց, որ դրանք կապված են պատերազմում գրանցված խափանումների հետ, բայց դրանք արտացոլանքն են ավելի մեծ համակարգի, որտեղ կոռուպցիան համակարգային բնույթ է կրում»,-«Դեբատ» բանավեճի ակումբում հունիսի 6-ին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Երկրորդ պատճառն, ըստ նրա, ՀՀ կառավարության հանդեպ ԵՄ-ի առաջադրած խիստ պահանջներն են, որոնց մեջ մտնում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը. «Կառավարությունն առաջին պատճառով հարկադրված գնաց պետական թալանին վերջ դնելուն, նաեւ երկրորդ պատճառով սկսեց ցույց տալ որոշակի «ակտիվություն»: Դրա տակ անկեղծություն չեմ տեսնում: Այս երկու պատճառները բավարար են` հասկանալու համար, թե ինչու կառավարությունը հիշեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով` ներկայում դրսեւորվում է մի գործոն, որը ժամանակին ակտիվ քննարկվել է. «Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ այսպես եղավ` իշխանությունն իրեն անհնազանդ տարրերին կարգի բերելու համար սկսեց խոսել «ատկատներից», կոռուպցիայից, համակարգի այլանդակություններից: Հիմա էլ առաջիկայում 2017թ. ընտրություններն են: Բացառված չէ, որ կոռուպցիայի դեմ այս «պայքարը» նաեւ դրանով է պայմանավորված»:

Սաֆարյանը չի հավատում կառավարության այն հայտարարություններին, թե վերջինս ցանկանում է պայքարել մենաշնորհների դեմ. «Ամիսներ առաջ Կարեն Ճշմարիտյանը հայտարարում էր, որ իրենք մոնոպոլիաների դեմ չեն պայքարել եւ չեն պայքարելու: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը չասաց` ինչո՞ւ ես նման բան հայտարարում: Հետեւաբար, պետք չէ հավատալ, որ կառավարությունը ՀՀ-ում կձեւավորի ազատ շուկայական հարաբերություններ»:

Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ` ապրիլյան պատերազմը սասանեց իշխանական աթոռները եւ իշխանություններին ցույց տվեց, որ ղեկը զինվորի եւ հասարակության ձեռքում է. «Մի կողմից կարող ենք ասել` Կառավարությունը վախեցավ, որ բանը կարող է հասնել «կուլակաթափության», սկսեցին հայտարարել` ո՞վ է ասում, որ բանակին փողեր են պետք…Մյուս կողմից էլ, եթե խաղի կանոնների թիվ մեկ շահառուներն իրենք են, իրենք չեն փոխի խաղը: Խաղը փոխելու են քաղաքացիները: Կարծում եմ` հասարակությունն ապրիլյան պատերազմից հետո իր ձեռքում հայտնված ղեկը չպետք է զիջի իշխանությանը»:

Բանախոսը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագիրը «խայտառակ» որակեց. «Եթե Կառավարությունը վերապահում դներ եւ ասեր` պարտավորություններին տեր է լինելու, եթե ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք չվաճառեն, կհամարեի նշան, որ ՀՀ-ն գնում է կառավարման մոդելի լրջագույն փոփոխության, սակայն լավատեսության հույսեր չունեմ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930