Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ԱԱԾ պաշտոնյաների աշխատասենյակներում դեռ Ձերժինսկու նկարներն են փակցված

Հունիս 06,2016 18:06

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին ասաց, որ ինքն անձամբ բազմիցս տեսել է, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում Ֆելիքս Ձերժինսկու նկարներն են փակցված. «Խնդիրն այն չի՝ լա՞վ է դա, թե՞ վատ, խնդիրն այն է, որ արժեհամակարգի եւ ծառայության ընկալման պրոբլեմներ կարող են լինել»:

Նա Արզուման Հարությունյանին հարցրեց՝ հիմա աշխատասենյակներում Ձերժինսկու նկարները կա՞ն, թե՞ չկան, եթե կան, դա ձեզ համար խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ:

Արզուման Հարությունյանը վստահեցրեց՝ որեւէ մեկի աշխատասենյակում չկա խորհրդային գլխավոր «չեկիստի» ոչ կիսանդրին, ոչ նկարը. «Մի քանի տարի առաջ՝ այդ ե՞րբ, ներկայումս ասում եմ՝ չկա: Միգուցե 88-ի մասին է խոսքը, դրանից հետո՝ չէ: Դուք տեսե՞լ եք, ես չեմ տեսել»:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ ԱԱԾ-ի կայքը երկլեզու է այս ժամանակակից աշխարհում՝ միայն հայերեն եւ ռուսերեն, ԱՊՀ տարածքից դուրս հասանելի չէ լեզվական առումով:

Նա հիշեցրեց, որ 2012-ի օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդում այսպիսի հարց էր դրել ԱԱԾ նախկին պետի՝ Գորիկ Հակոբյանի առաջ. «Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ ձեզ տալու: Դա կապված է Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետ»: Փաշինյանը հարցրեց՝ ԱԱԾ-ն այդ հատուկ հանձնառությունն ի վիճակի եղե՞լ է կատարել, թե՞ ոչ:

Արզուման Հարությունյանը չպատասխանեց՝ ասելով, որ քննարկվող հարցի շրջանակներում չէ այդ հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930