Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Հայկ Խանումյանի վրա հարձակումը կանխատեսելի էր»

Հունիս 06,2016 18:42

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղուկասյանը վստահեցրեց, որ իրադարձություններն Արցախում զարգանում են նախապես մշակված սցենարով։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն այսօր ծեծի էր ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում:

Այս առիթով պարոն Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ երկրի համար այս օրհասական պահին ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անզոր է կառավարել պետության քաղաքական կյանքը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերում։

Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Խստիվ դատապարտում եմ կատարվածը եւ կոչ եմ անում Բակո Սահակյանին դրսեւորել իմաստություն՝ լարված իրավիճակը կարգավորելու համար»։

Ըստ պարոն Ղուկասյանի` Հայկ Խանումյանի դեմ հարձակում կազմակերպած անձինք պետք է կամավոր հանձնվեն արդարադատությանը, իսկ ԼՂՀ իշխանությունները փորձեն գտնել այնպիսի ձեւաչափ, որը հնարավորություն կտա ռադիկալ ընդդիմադիր դիրքերում գտնվող մարդկանց իրենց ներուժը լավագույնս ծառայեցնել հայրենիքին։ Այս կապակցությամբ Անդրիաս Ղուկասյանը հիշատակեց Սամվել Բաբայանին. «Օրինակ, ժամանակն է Արցախում ստեղծել ԼՂՀ նախագահին կից Հանրային խորհուրդ։ Կարծում եմ, որ Սամվել Բաբայանի ելույթից բխում է, որ նա պետք է պատրաստ լինի գլխավորել այդ խորհուրդը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930