Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյանը հիվանդանոցում է, նրան ծեծել են. «Ազատություն»

Հունիս 06,2016 13:40

Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։

Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան:

Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։

Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Ընդդիմադիր պատգամավորի հարազատները ցույց տվեցին Խանումյանի կոստյումը՝ ամբողջովին պատռված՝ վրան ոտնահետքեր։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իշխանությանը տիրացած և բորենու վերածվածների հերթական բռնարարքը / դատելով այնտեղի ՛՛իրավապահի՛՛ խոսքից՝ անպատիժ / այլ կարծիք ունեցողների և իրենց առաջ չսողացողների նկատմամբ:
    Ուրիշ ի՞նչ անուն տաս, եթե ոչ՝ պետական տեռոր…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930