Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հունիս 07,2016 18:01

Շատ մարդկանց թվում է, թե ամեն ինչ, այդ թվում մեզ համար նպաստավոր քաղաքական զարգացումները ինքնաբերաբար են լինում, կամ էլ եթե ինչ-որ բան տեղի է ունենում, կոնկրետ որևէ երկրի շահերից է բխում, և չգիտես միտումնավոր, թե պատահաբար չեն ուզում ընդունել Հայաստանի իշխանությունների դերը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը բացառապես բխում է մեր երկրի շահից։

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցեսը սկսել էր դեռ 100-րդ տարելիցին նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությամբ, և տրամաբանական ավարտին հասավ անցած շաբաթ Բունդեսթագի գրեթե միաձայն քվեարկությամբ, ինչի համար մենք շնորհակալ ենք Գերմանիային, այն մարդկանց, ովքեր մինչև այսօր թուրքական իշխանությունների կողմից դեռ շանտաժի են ենթարկվում։
Բանաձևն արդյունք է երկու երկրների՝ տարիների ընթացքում ձևավորված դիվանագիտական և բարեկամական կապերի, ինչպես նաև՝ սփյուռքի մեր կառույցների, հայկական լոբբիստական կազմակերպությունների համատեղ գործունեության հետևանք։ Ու այսօր այդ ճանաչումը ու դրա նշանակությունը թերագնահատողները ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Մարդիկ են հայտնվում, որ այս թեմայով կոնկրետ անուններ ու դրվագներ են ուզում որպես ապացույց՝ մոռանալով, որ այդ գործընթացները տարիներ և քրտնաջան աշխատանք են պահանջում, անգամ եթե վերցնենք, թե դա բխում է ճանաչող երկրի շահերից։
«Այդպես էլ պետք է լինի» մտայնությունը քիչ-քիչ իր տեղը զիջելու է։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ցանկացած դրական արդյունքի հետևում մեծ աշխատանք է, պատասխանատվություն, հետևողականություն։

Ապրիլյան պատերազմի կանխումը Հայաստանը վերածեց ուժեղ գործոնի։ Աշխարհը տեսավ, որ հայկական ուժերը կարող են կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն՝ բանակի կայացվածության, հերոս զավակների և պետական ապարատի համակարգված աշխատանքով։ Եվ դրա շնորհիվ էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար խնդրեց, և նաև դրա շնորհիվ էր, որ Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ մեր երկիրը հանդես եկավ ուժեղ դիրքերից և արձանագրեց մեզ համար նպաստավոր որոշումներ։
Ապրիլյան պատերազմի ընթացքում հնչած միասնականության կոչերն ավելի քան այսօր են պետք, որոնք պետք է մեր ձեռքբերումները բյուրեղացնեն։
Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պառակտող մտադրություններ, պետք է հասարակության պարսավանքին արժանանան, անկախ նրանից, թե ինչ պատճառներով չեն խոսել մինչ այժմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930