Լրահոս
Օրվա լրահոսը

Կիտրոնի կեղեւով շփելիս ձեռքերը փափկում են

Հունիս 10,2016 13:30

Հաճելի է ունենալ խնամված եւ գեղեցիկ ձեռքեր, որը դժվար չէ, եթե ամենօրյա խնամքից մի փոքր մաս էլ ձեռքերին հատկացնենք: Եղանակային փոփոխության, տարիքի եւ այլ պատճառներով առաջացած պիգմենտների, չորության եւ կարմրության հետքերը կարելի է բնական պարզ միջոցներով վերացնել:

Եթե գրգռվել է ձեռքերի մաշկը, ձեռքերն ընկղմել քացախաջրի մեջ:

Ձեռքերը փափկեցնելու համար 10-15 րոպե ընկղմել օսլայաջրի մեջ:

Եթե չորացած ձեռքերի համար որեւէ քսուք չունեք, կարող եք ձեռքերը փափկեցնել հետեւյալ կերպ. ձեռքերին օճառ քսել եւ պահել քացախաջրի մեջ: Օճառած ձեռքերի վրա յուղ կառաջանա: Ձեռքերը մերսել, հետո լվացվել տաք ջրով եւ անմիջապես չորացնել:

xnamq

Եթե ձեռքերը կարմրել են, շփել կամֆորայի սպիրտով։ Ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո ձեռքերը լվանալ տաք ջրով եւ օճառով, այնուհետեւ շփել գլիցերինով։

Ձեռքերին հայտնված պիգմենտային բծերը դժվար են հեռացվում։ Դրանք արեւի ճառագայթների տեւական ազդեցության հետեւանք են։
5 գրամ ցինկաթթուն, 5 գրամ տալկը, 15 գրամ կաոլինը, 5 գրամ գլիցերինը, 10 գրամ մաքուր սպիրտը եւ 95 գրամ ջուրը խառնել, պատրաստել լուծույթ եւ ձեռքերը 15-20 րոպե պահել այդ լուծույթի մեջ։

Տարիքի հետ ձեռքերի վրա հայտնված սրճագույն արատները վերացնելու համար ամեն օր ձեռքերը շփել քացախի մեջ թաթախված կիսված սոխով։
Հաճախ քրտնող ափերի դեպքում ամեն օր, նախքան քնելը, մատների ծայրերը մինչեւ եղունգները 15 րոպե պահել տաքացրած ձիթայուղի մեջ, ապա առանց լվանալու չորացնել։

Դաշտում աշխատելուց հետո ձեռքերի մաշկը կոշտանալու եւ դժվարությամբ մաքրվելու դեպքում լվացվել մի փոքր սուպեր ֆոսֆատով, այնուհետեւ օճառաջրով։ Վերջում քսել գլիցերին կամ վազելին։ Կարելի է նաեւ լվանալ օճառով եւ շաքարավազով։

Ճաքճքված ձեռքերը սուրճի նստվածքով լվանալու դեպքում մաշկը կդառնա փափուկ եւ առաձգական։ Կարող եք նաեւ ձեռքերը դնել տաք բուսական յուղի մեջ։
Կիտրոնի կեղեւով շփելիս ձեռքերը փափկում են, կարելի է չեզոքացնել նաեւ ձկան, սխտորի եւ սոխի հոտը։

Ձեռքերը կփափկեն կարտոֆիլի եփուկով լվանալու, վարունգի շերտով եւ կարտոֆիլի խյուսով շփելու դեպքում։

Քերծված, ճաքճքված ձեռքերը ընկղմել մանգանակալիումական տաք, բաց վարդագույն լուծույթի մեջ։ Չորացնել եւ յոդ քսել։
Ձեռքերի կոշտուկները կարելի է հեռացնել` շաբաթական 2-3 անգամ՝ տաք սոդայաջրի մեջ ընկղմելով։

dzerqeri-xnamq8-3

Հոգնած եւ վնասված ձեռքերը մերսել նուշի յուղով։
Ձեռքերի մաշկը ճերմակելու համար շփել կիսված կիտրոնով կամ սուրճի մրուրով։
Կարմրած ձեռքերը շփել ձիթայուղով կամ խաշած մարգարտածաղկի ջրով։
Ամեն երեկո լվացվելուց հետո շփել ձեռքերը կիտրոնի հյութի, գլիցերինի եւ վարդաջրի խառնուրդով։

1 ձվի դեղնուցի հետ խառնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուր եւ նույնքան մեղր, քսել ձեռքերին եւ հագնել բամբակե ձեռնոցներ։
Վերցնել 1 ճաշի գդալ երիցուկ, վրան լցնել 1 բաժակ տաք ջուր, փակել, թրմել 8-9 ժամ, քամել։ 50 գրամ կարագը հարել 1 թեյի գդալ մեղրի հետ, վրան լցնել երիցուկի թուրմ եւ լավ խառնել։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930