Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկեցին նաեւ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների վերսկսման հեռանկարները

Հունիս 10,2016 16:21

Այսօր, Հունիսի 10-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պրն. Նիկոլա Ֆայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված ընտրական օրենսգրքի փոփոխության հնարավորությունները, այդ կապակցությամբ միջազգային հանրության հնարավոր աջակցությունը, ինչպես նաեւ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների վերսկսման հեռանկարները: Քննարկվեց նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման եւ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները եւ տարածաշրջանային քաղաքականության այլ ասպեկտներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930