Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի հայացքն այս անգամ՝ բնանկարներով

Հունիս 11,2016 16:00

«Ազգ» թերթի քաղաքական մեկնաբան Մարիետա Խաչատրյանի գեղանկարները արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրվում են ԱԺ «Կանաչ սրահում»:

«Քաղաքական կյանքի մասին անընդհատ գրելը մի տեսակ կարծես ընտրություն չի թողնում: Այո, դա նեղ մասնագիտացում է դառնում` քաղաքականությամբ զբաղվողներին հավասար, միգուցե նաեւ ավելի` իմանալու այն բոլորը, ինչ Հայաստանում անվանվում է քաղաքական կյանք, իր բոլոր «պռելեստներով» հանդերձ: Տարիների ընթացքում աննկատ էդ «քաղաքական կյանք» կոչվածը ներսիդ ծակուծուկերն այնքան է լցնում, այնքան է կոշտացնում քեզ, քամում սպունգի պես, որ ոչ մի բանի տեղ էլ չի թողնում: Մանավանդ՝ ես վերջին տարիներին կոշտ քննադատում եմ մեր քաղաքական կյանքի մութ ստվերները, դրանք չեն կարող չլինել, քանի որ մյուս ոլորտներում էլ կան: Էս ընթացքում մենք էլ չենք նկատում` ոնց ենք դառնում մեր քաղաքական կյանքի պատկերով ու նմանությամբ, դե, ինչպես ասեմ, կարծես իսկական կյանքից դուրս մնացած, դիստրոֆիկ: Բայց էդ կոշտության տակ թաքնված հոգին, պարզվում է, պատեպատ է խփվում, ելքեր փնտրում»,- ասաց մեր գործընկերը:

marruz-5-2

Ցուցադրված երեսուն ստեղծագործությունների մասին, որոնք վերջին ամիսների ծնունդ են, Մարիետան ասաց. «Սրանք անկեղծ նկարներ են, հոգու չարաճճիություններ. հոգու, եթե կուզեք` հանգստի, սնվելու, հարդարվելու, վերալիցքավորվելու, վերաբեռնվելու ձեւեր: Էստեղ ես խելք չեմ խաղում, դաժանորեն չեմ խորանում ախտորոշման մեջ, ինչպես քաղաքականության մասին գրելիս եմ անում, այստեղ ներսիս ամենախորքի բնական վիճակներն են, այստեղ մարդկային սիրո ու ջերմության պարզ դրսեւորումներ են` բնությունը պատկերելու միջոցով: Ամեն մարդ իր թուլություններն ունի, նկարչությունն իմ թուլությունն է, կարելի է ասել»:

marruz3-5-2

Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ լրատվական վարչության պատասխանատու Արսեն Բաբայանին՝ անդրանիկ ցուցահանդեսը կազմակերպելու համար:
Մ. Խաչատրյանն իրեն պրոֆեսիոնալ նկարիչ չի համարում, սակայն ըստ նրա. «Սա վիճակ է, սա հիվանդություն է, սա թերապիա է, քաղաքականությունից հանգստանալու, բուժվելու, կյանքին այլ հայացքով նայելու ձեւ է` որն ուզում եք, նա էլ ընդունեք»: Ի դեպ, նրանք, ովքեր ճանաչում են Մարիետային, գիտեն նաեւ, որ նա արձակ է գրում, փնտրված հրապարակագիրներից է:

Ցուցահանդեսի բացմանը Մ. Խաչատրյանի ստեղծագործությունները բարձր գնահատեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ռ. Մ.

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930