Լրահոս
Օրվա լրահոսը

Սունկը մաքրելու ընթացքում որպեսզի չսեւանա, լցնել թույլ աղաջրի մեջ

Հունիս 13,2016 11:30

Չորացնելու եւ թթու դնելու համար պիտանի են միայն ամուր, ամբողջական սնկերը:
Թարմ սունկը 2-3 ժամից ավելի չի կարելի պահել: Հատկապես շուտ են փչանում անձրեւոտ եղանակին հավաքած սնկերը: Եթե ժամանակ չունեք սունկն անմիջապես եփելու, կարճ ժամանակով պահել աղաջրում կամ դասավորել նրբատախտակի վրա եւ դնել սառը տեղ:

Չորացրած սունկը հարկավոր է լավ լվանալ, ապա 2-3 ժամ թողնել ջրի մեջ, մինչեւ ուռչի, նորից լվանալ եւ եփել:

Թարմ սնկերը լավ պահպանելու համար դնել էմալապատ ամանի մեջ եւ պահել սառնարանում կամ մութ տեղում:

Եթե թարմ սնկերի վրա ցանեք եռացրած աղաջուր, կարելի է պահել մեկ օր:
Մաքրած սունկը չի չորանա, եթե դնեք քիչ քացախ ավելացրած աղաջրի մեջ:
Ծառի սունկը կարելի է միայն չորացնել, աղ դնելու համար այն պիտանի չէ, քանի որ գլխիկները շատ նուրբ են եւ տաք ջրից անմիջապես կփշրվեն:
Յուրաքանչյուր սնկի տեսակ ունի իր բնորոշ համն ու հոտը: Չի կարելի տարբեր տեսակի սնկեր միասին աղ դնել:

Սունկը թթու դնելիս վերջում ավելացրեք մի քանի կաթիլ բուսական յուղ, սունկը չի բորբոսնի:

Եթե սունկը չորացնելու եք, խորհուրդ չի տրվում լվանալ, ավելի լավ է կտորով մաքրել հողից, տերեւներից:

Սունկը կարելի է չորացնել նաեւ սառնարանում: Դասավորել սնկերը թղթի վրա եւ դնել սառնարանի ներքեւի դարակում 1,5-2 շաբաթ: Սունկը կլինի ավելի փափուկ, քան տաք տեղում չորացնելու դեպքում:

Չորացրած սունկը թարմացնելու համար մի քանի ժամ պահել մի քիչ աղ ավելացրած կաթի մեջ:

Չորացրած սունկը պահել ամուր փակ ամանի մեջ:
Սունկը մաքրելու ընթացքում որպեսզի չսեւանա, լցնել թույլ աղաջրի մեջ:
Ջրին կարելի է նաեւ մի քիչ քացախ ավելացնել:

Սնկի արգանակը եփելիս աղը ավելացնել վերջում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

 11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930