Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կալանավորվել են ևս 2-ը՝ Եղիշե Խ.-ի սպանության քրեական գործով

Հունիս 15,2016 09:59

Դատական ակտերի հարկադիր կատարողի, ինչպես նաև այլ անձանց կողմից Եղիշե Խ.-ին սպանելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրաորոշումներ են կայացվել Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և հայտարարվել էրհետախուզում: Վերջիններս 2016թ. հունիսի 12-ին՝ ժամը 4:00-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանություն:

Այնուհետև դատարանի կողմից արդեն իսկ կայացված խափանման միջոցի հետագա կիրառման օրինաչափությունն ապահովելու նպատակով, մեղադրյալները ներկայացվել են դատարան, և վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խ.-ին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում,պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խ.-ինդիտավորությամբ զրկել են կյանքից:

Հիշեցնենք նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում Խաչիկ Կ.-ին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և վերջինս ավելի վաղ կալանավորվել էր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930