Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով»

Հունիս 17,2016 15:29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները:

«Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նախարարը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային և կարևորագույն ճյուղերից մեկն է` նախարարը նաև հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների և վճարումները կատարել առանց ուշացումների:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացավ ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել հնչեցրած խնդիրները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930