Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմ գոյություն չունի. «ՌԻԱ»

Հունիս 17,2016 15:36

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է հետևյալը. ««Սառը պատերազմը» արտահայտվում էր փակուղային իրականությամբ, երբ որևէ մեկը չէր կարողանում դուրս գալ փակուղու սահմաններից։ Այսօր իրավիճակն ամբողջովին այլ է։ Հնարավոր է՝ ոմանք ցանկանում էին վերադարձնել այդ ժամանակները, բայց չստացվեց»։

Զախարովան ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ եվրոպացի առաջնորդներն ու գործարարները տարբեր առիթներով հայտարարում են. «Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կորցրել ենք իրականության զգացումը։ Մեզ բերել են այնտեղ, որտեղ մենք չէինք գնացել, բայց չգիտես ինչու բերել են և մենք հայտնվել ենք այստեղ»։ Զախարովայի կարծիքով՝ նմանատիպ հայտարարությունները ապացուցում են իր տեսակետը, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմ գոյություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930