Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքելով փակել են միջպետական ավտոճանապարհը (ֆոտոշարք)

Հունիս 20,2016 13:43

Հունիսի 20-ին, ժամը 12.30-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները Նոյեմբերյան քաղաքում, քաղաքապետարանի շենքից ներքեւ փակել են միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:

_0201

Ակցիայի մասնակիցների մեջ շատ են սահմանամերձ Բարեկամավան, Կոթի գյուղերի բնակիչները: Նրանք ասացին, որ համայնքների խոշորացման կապակցությամբ այսօր նախատեսված էր տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի այցը, սակայն նա Նոյեմբերյան չի ժամանել:

_0198

Միջպետական ավտոճանապարհի  փակման կապակցությամբ այդտեղ էին գտնվում ճանապարհային ոստիկաններ,  պետավտոտեսչության դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը:  Այդտեղ էր ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Ժամը 13.30-ի դրությամբ  միջպետական ճանապարհը բացվել էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930