Լրահոս
Օրվա լրահոսը

Խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման ուղղությամբ

Հունիս 20,2016 15:25

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ   խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 30 դեպք:

Զեկուցվել է նաև, որ,  քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն, Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, առաջիկայում կտեղադրվեն արգելափակման սարքեր: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված ամենօրյա  հսկողությունը:

Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության, հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 7 դեպք:

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 5 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ:

Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 56 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարության,  նախորդ շաբաթ համապատսախան աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների կազմակերպումը:

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օրս վերագործարկվել է 255 հիդրանտ: Եվս 104-ի աշխատանքներն ընթացքում են:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են  Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից իրականացվող վարկային ծրագրերը: Հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ հիմնական աշխատանքերն ավարտվել են: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930