Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Ստատուս-քվոն անընդունելի է, Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը. «ՌԻԱ»

Հունիս 20,2016 17:36

2016թ. հունիսի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ։

Մինչև երեք պետության նախագահների միջև կայանալիք եռակողմ հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։

Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինն ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիև-Պուտին հանդիպմանը ընթացքում Ադրբեջանի առաջնորդն ասել է, որ հակամարտության ստատուս-քվոն անհրաժեշտ է հաղթահարել, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս բերի այդ տարածքներից իր զորքերը։

Շարունակելով թեման՝ Ալիևն ասել է. «Հակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարում են Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները։ Ստատուս-քվոն անընդունելի է և մենք ամբողջովին աջակցում ենք այս հայտարարությանը։ Որպեսզի փոխվի ստատուս-քվոն, անհրաժեշտ է, սկսել Ադրբեջանի տարածքների ապաբռնազավթումը, որոնք ավելի քան 20 տարի է` բռնազավթված են։ Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական լիցք հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին երկու տարիներին փաստացի դադարեցված էր»։

Իր խոսքի ավարտին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներդրած ավանդի համար։

Տեղեկացնենք նաև, որ այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930