Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Իսկ հնարավո՞ր է մոտ տեղ գցեն թոռանս». ՊՆ հանձնաժողովում պապի վրդովմունքը, զորակոչիկի խալն ու բժշկի սխալը

Հունիս 20,2016 21:41

Նորակոչիկ Կարեն Խաչատրյանի հարազատները դիմել են 2016-ի ամառային զորակոչի հետ կապված բողոքներն ուսումնասիրող ՊՆ-ի հանձնաժողովին՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերանայելու:

Ըստ հարազատների, տղան ունի վերին վերջույթների նեւրոզ, արյան շրջանառության ֆունկցիայի չափավոր խանգարում: Սակայն կենտրոնական հանձնաժողովը խախտումը համարել է աննշան եւ որոշել՝ ծառայության համար պիտանի է:

-Խաչատրյան_2 -Խաչատրյան_3 -Խաչատրյան_4

Կարեն Խաչատրյանի հետ եկել էր նրա պապը: Վերջինիս խոսքերով՝ «Էդ աննշան բառը որտեղի՞ց են վերցրել՝ անհայտ է: Շատ վրդովված եմ, ես ինքս պրոֆեսոր եմ, ակադեմիկոս: Թաթուլ Կրպեյանն իմ ուսանողն է եղել համալսարանում: Թոռս իրավաբանականում է սովորում, բայց հիվանդությունը թույլ չի տալիս, որ գնա, արծաթագույն եղունգներ ունի, ձեռքերը ջուր են, դողում են: Կենտրոնական հանձնաժողովին չենք հավատում: Թոռս գնացել էր՝ ասել էին՝ էս է՞ն ա, որ բողոք էր գրել, հա-հա՜: Որոշումը թողել էին նույնը»:

Հանձնաժողովն ուսումնասիրեց տվյալները եւ հայտնաբերեց՝ սխալը բժշկից է գալիս. «Ցուցանիշները եղել են աննշան խանգարման ցուցանիշներ: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ արյան շրջանառությունը վերականգնվել է 4-5 րոպեի ընթացքում, իսկ դա աննշան է համարվում, չափավորը 6-8 րոպեն է, զգալին՝ 8-ից բարձր: Ախտորոշման մեջ գրվել է չափավոր, բայց ստուգման արդյունքները եղել են աննշանին համապատասխան՝ 4-5 րոպե»:

Պապը նաեւ հարցրեց՝ իսկ հնարավո՞ր է մոտ տեղ գցեն թոռանս: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը բացատրեց, որ իրենք չեն որոշում ծառայության վայրը. «Ծառայության վայրը որոշվում է վիճակահանության սկզբունքով, այլ խնդիր է, եթե ընտանեկան հանգամանքներ լինեն»:

Պապիկը հանձնաժողովի անդամներին վստահեցրեց, որ զինծառայությունից չեն խուսափում, ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ ինքը, լինելով 70 տարեկան, գնացել է, որ կամավոր գրվի:

Նորակոչիկ Տիգրան Կարապետյանը հետազոտվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում եւ հայտնաբերել ուսի մոտ պապիլոմա խալ: Մայրը գտնում է, որ որդին ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի է, խալը ժամանակ առ ժամանակ արնահոսում է, վտանգավոր է, մեծանում է, ուռում:

-Կարապետյան -Կարապետյան-2 -Կարապետյան-3

Հանձնաժողովի անդամներն ասացին՝ փաստեր չկան, եթե գոնե լուսանկարեիք տղային անընդհատ, որտեղ կերեւար խալի մեծացումն ու փոփոխությունը, դա կլիներ ապացույց:

Մոր խոսքերով՝ «Խալը երբ արնահոսել է, բժշկի չեմ տարել, որ փաստաթուղթ ունենամ, ծանոթի մոտ եմ տարել»: Ըստ հանձնաժողովի, ՊՆ նախարարի որոշմամբ՝ չափերի սահմանափակում կա, խալը բավարար չափի մեծ չէ, որ ազատվի ծառայությունից: Մայրն անհանգիստ էր՝ «Օնկոլոգիականում մեզ ասեցին՝ հանկարծ նեղ հագուստ չկրի, զգույշ պետք է լինեք, որ չբորբոքվի»: Հանձնաժողովի անդամները պատասխանեցին. «Նենց տեղ չի խալը, որ չի խանգարում, բայց նենց տեղ էլ չի, որ խանգարում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930