Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

Հունիս 22,2016 19:52

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին:

Վարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձեռքբերումները և շնորհակալություն է հայտնել Կառլոս Մելքոնյանին՝ հայանպաստ ակտիվ գործունեության համար:

Արգենտինայի Ազգային բանկի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար՝ նշելով, որ ուրախ է հայրենիք այցելելու և ջերմ ընդունելության արժանանալու համար: Կառլոս Մելքոնյանն ընդգծել է, որ կենսունակ ու մեծաթիվ արգենտինահայ համայնքը մեծ հարգանք է վայելում Արգենտինայում և կարևոր դերակատարություն ունի հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են բանկային և ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարները: Կառլոս Մելքոնյանը նշել է, որ տպավորված է Հայաստանի տնտեսական կայունության ապահովմանն ուղղված քաղաքականությամբ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և փոխադարձ աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը և Կառլոս Մելքոնյանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տնտեսական զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Արցախյան հակամարտության կարգավորման և մի շարք այլ հարցերի շուրջ:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930