Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է խորհրդակցություն ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ

Հունիս 23,2016 19:32

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:

Քննարկումներ, վերլուծություններ ու համապատասխան հետևություններ են կատարվել նաև ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ: Հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ և տրվել հանձնարականներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930