Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Շնորհակալ ենք, որ Պապը եկավ մեզ տեսության» (Տեսանյութ)

Հունիս 23,2016 21:27

«Շնորհակալ ենք, որ Պապը եկավ մեզ տեսության»,- այսօր Մտավորականների ֆորումի ավագանու հրավիրած քննարկման ժամանակ ասաց հայտնի դերասան Երվանդ Մանարյանը: Նա մինչ հավաքին գալը հեռեւստատեսությամբ Հռոմի պապին էր լսել: «Շատ հաճելի երեւույթ է»,- ասաց նա` նկատի ունենալով Պապի այցը Հայաստան: Մեծ դերասանին հատկապես շոյել էր այն, որ Պապն իր խոսքում հայերի մասին մի քանի անգամ ասել էր`առաջին քրիստոնյա ժողովուրդ:

4Երվանդ Մանարյանը կարծում է`այն, որ հայերն առաջինը հավատացին, որ քրիստոնեությունն է ճիշտ ճանապարհը,  շատ կարեւոր է մեր զավակների, մեզնից հետո եկողների համար, որպեսզի նրանք չխարխափեն, որովհետեւ ճանապարհները հիմա մի քիչ նպաստավոր չեն ուղիղ գնալու համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930