Լրահոս
Օրվա լրահոսը

Ակումբայինից հետո Հայաստանի, այնուհետեւ՝ աշխարհի առաջնություն

Հունիս 25,2016 13:30

Հայաստանի ազգային ավանդական կարատե դոի Արաբկիր վարչական շրջանի բաց առաջնությանը մասնակցեցին վեց ակումբների 150-ից ավելի սկսնակ եւ համեմատաբար փորձ ունեցող մինչեւ 14 տարեկան պատանիներ, որոնք հանդես եկան համապատասխան տարիքային խմբերում: Այն առաջին անգամ կազմակերպել էր «Արաբկիր» ակումբի մարզիչ, սեւ գոտի 3-րդ դան Ռաֆայել Հովեյանը: Ինքը՝ մարզիչը, ընդհանուր առմամբ բավարարված էր իր սաների մրցելույթներից. «Գոհ եմ բոլոր մասնակիցների մրցելույթնից: Իմ սաների մեջ եղան հաղթողներ, մրցանակակիրներ, գեղեցիկ ցուցադրումներ տեսա ինչպես կատաներում, այնպես էլ կումիտեում:

Մեր նպատակը երեխաների մեջ առողջ ապրելակերպի արմատավորումն է, իսկ սկսնակներին՝ պայքարին սովորեցնելը, ինչու չէ, նաեւ հաղթանակի հաճույքն զգալը», – ասաց Ռաֆայել Հովեյանը: Իսկ ավանդական ազգային կարատե դոի ֆեդերացիայի Զեյթուն համայնքի մարզիչ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի գավաթակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ավելացրեց. «Այս մրցումը մեր մարզաձեւով զբաղվող պատանիների մեջ ֆիզիկական եւ բարոյահոգեբանական որակներ դաստիարակելու նպատակ ունի եւ հավակնում է դառնալ ավանդական: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կընդգրկվեն իրենց ակումբների հավաքական եւ կնախապատրաստվեն հուլիս ամսին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Իսկ այնտեղ աչքի ընկնողները Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն հոկտեմբերի 10-ից 16-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Շատ խոշոր մրցաշար է լինելու՝ 3000-ից ավելի մասնակիցներ են հանդես գալու այնտեղ, որոնք ներկայացնելու են տարբեր ոճեր: Աշխարհի առաջնությունը կոչվելու է «Աշխարհի մուլտի սիստեմ» եւ մակարդակով ու մասնակցության աշխարհագրության առումով էականորեն տարբերվելու է նախորդներից»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռաֆայել Հովեյան says:

    Շնորհակալություն Աշոտ Հակոբյանին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930