Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան գարեջրատանը շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

Հունիս 29,2016 08:56 Share

Հունիսի 28-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6/10 տան բակում գտնվող հավաբնում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում գտնվող գարեջրատանը նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել