Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. Անհրաժեշտ է, որ իրականացվեն կառավարության ներկայիս հավակնոտ կոչերը. «Ժողովուրդ»

Հունիս 29,2016 11:40

Այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար։ «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով։ Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված։ Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում… Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ՝ հասկանալու՝ ինչպե՞ս է ԱՄՆ-ն գնահատում Հայաստանի ծավալած պայքարը կոռուպցիայի դեմ։

– Վերջին ամսվա ընթացքում ավելի ու ավելի շատ խիստ հայտարարություններ են եղել ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի վերացման, ինչպես նաեւ անարդար գործարար գործելակերպի կրճատման վերաբերյալ,- պատասխանեց պարոն դեսպանը՝ հավելելով,- ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին տված հարցազրույցում նշել էի ես, կոռումպացված ու անարդարացի գործելակերպը հետ է պահում երկրի տնտեսությունը ու կարող է վտանգել ազգային անվտանգությունը։ Հուսադրող է լսել նման հայտարարություններ, եւ մենք աջակցում ենք դրանց իրականացման ուղղությամբ կառավարության ջանքերին։

Նախկինում մենք աշխատանք ենք իրականացրել իրական փոփոխությունների աջակցելու համար։ Օրինակ՝ դեսպանությունն աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակային տվյալների բազաների մաքրման ու թվայնացման ուղղությամբ՝ կոռուպցիայի ու կաշառակերության հավանական դրսեւորումների վերացման նպատակով։ Այդ աշխատանքների արդյունքում նախարարությունը կարողացավ ցուցակներից բացառել մահացած, սակայն թոշակ ստացող կենսաթոշակառուներին ու ձեւավորված խնայողությունների հաշվին հնարավոր եղավ առանց բյուջեի ծախսերի ավելացման բարձրացնել գործող կենսաթոշակառուների թոշակի չափը։ Սա հուսադրող օրինակներից մեկն է, եւ անհրաժեշտ է, որ նման քայլեր ավելի շատ լինեն, այդ թվում նաեւ իրականացվեն կառավարության ներկայիս հավակնոտ կոչերը։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930