Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Հայաստան տնտեսությունը, զինված ուժերը, սոցիալական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 19,2026 15:22 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը:

Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սննդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:

Առաջին պլան են գալիս զինծառայողների մտավոր կարողությունների, մասնագիտական հմտությունների, ավտոմատ կառավարման համակարգերի համալիր կիրառման, արագ և ճշգրիտ որոշումների կայացման, հրամանատրման համակարգերի, թվային հետախուզության և վերլուծությունների, կիբեռտարածություններում դրանց պաշտպանվածության մակարդակի, կիբեռհարձակումների արդյունավետ պլանավորման, իրացման և այլ հարցեր:

Դեռ նախորդ տարիներից՝ զարգացած երկրների զինված ուժերի արդիականացման հայեցակարգերը գրվել են այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են օրինակ՝ «խելացի ստորաբաժանում», «խելացի պլանավորում», «խելացի համակարգում» կամ «խելացի պաշտպանություն» և այլն:

Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականությունը:

Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունը, զինված ուժերը, սոցիալական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել