Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սննդամթերք Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզներին

Հուլիս 02,2016 11:46

Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով:

Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք կստանան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նման աջակցություն կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները, ինչի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:

Վանաձորի նախադպրոցական ուսհաստատությունների տնօրեններին տեղեկացնում ենք, որ սննդամթերքը կարող են ստանալ հուլիսի 5-ին, ժամը 11-ից սկսյալ Վանաձորի թիվ 3 դպրոցի հետնաբակից:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031