Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է Հարկային նոր օրենսգրքի հարցում հաշվի առնել ԱԺ-ի առաջարկությունները

Հուլիս 02,2016 14:16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ:

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:

Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031