Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայտնի են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները

Հուլիս 02,2016 16:35

Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները:  Հունիսի 26-ից հուլիսի 1-ը անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն մարզաձևերում անհատական և թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ և պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը:

seyran ohanyan

Ողջունելով մրցանակակիրներին և մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին, Սեյրան Օհանյանը կարևորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները և ընդգծել, որ «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի զինված ուժերում անցկացվող մարզական մրցումները նպաստում են անձնակազմի առողջության, ֆիզիկական և մարտական պատրաստվածության ամրապնդմանը:

Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031