Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… /հատվածներ վեպից/

Հուլիս 06,2016 15:47

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ հան  րա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող քիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման 

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա կից»:
Հյուգո

Մայրը հապշտապ ու վախվորած  (չլինի՞, թե տղան տեսնի ու կեսը հանի) մուրաբայի տուփերն է հին թերթերից պոկված-դեղնած թղթերով խառնաշփոթ ու հերթականությամբ փաթեթավորում-դա սա վո րում իր տարողությանն արդեն անհարիր-ապրանքի քանակից ուռճացած ու տռզած, շատ մեծ, հաստ պատերով-պինդ-ստվարա թղթե  արկղների մեջ, տատը տան անկյուններում մեծի ու զառամյալի ճոճուն քայլք դրել եւ՝ «կողը հաստ-ինքնասածի… մեծի ասածը բանի տեղ չդնող» թոռանն է ազդու ու հետզհետե հուսահատ ու վհատ տոնով արվող խրատ կարդում՝ չվիճես, հա՜, չկռվե՛ս, մենք քսանհինգ հազար չունենք, որ տանենք թուրքին փայ անենք-քեզ նրանց բերդերիցը տուն բերենք, հետ եկածն էլ, էն է, ոչ սաղ է, ոչ էլ մեռած է. նրանց ինսան ասողին, մարդկություն չի մնացել մեջները. էնպիսի փիս-փիս բաներ են անում ձեռքներն ընկածի հետ՝ Աստված հեռու պահի…

Ու տղան բողոքել էր հորն ու մորը, թոնթորել էր՝ գինու որակը տեղում չի՝ տանեմ, որ ի՞նչ, ստեղից մինչեւ ընդեղ՝ տանեմ, որ ի՞նչ: Ու հայրը, ինչպես միշտ, անխոս լսել ու անխոս իր բանին է կացել՝ էս է, տանում ես՝ տար, չես տանո՞ւմ՝ իզուր ղալմաղալ մի արա՝ ուրիշը չկա՝ չունենք: Ու մայրը միշտ տղայի կողմն էր բռնում, բայց չգիտես ինչո՞ւ, եւ ավելի շատ նեղսրտվածությունից էր, ու էս անգամ տղայի հոր եւ իր ամուսնու կողմը բռնեց, ու մի բան էլ ավել, եւ ասաց. «…էս անգամ էլ գինի մի տար, քեզ ո՞վ է ասել, որ ամեն անգամ պիտի գինի տանես»: Ու տատը տղայենց տանն էր, ու լսել էր խոսակցություն-«ղալմաղա լը», եւ խոսակցություն-«ղալմաղալներից» նեղվում էր ու հեռու էր փախչում, ու թողեց-անխոս գնաց, ու տղան, տղայի մայրն ու հայրը գիտեին, թե տատը հենց դրա համար գնաց՝ ականջին խորթ «ղալմաղալ»-խոսակցություններից հեռու մնալ, բայց չէ՝ միառժա մա նակ հետո տասը լիտրանոց «մի կանիստր»-գինի ձեռքն առած-կողքի կախված ու կողքի կախ տված, տնքտնքալով հետ եկավ, ու թե՝ զահլես կգնա հիպլի-միպլի բաներից, ու շրջվեց ու «իր ամենասիրելի» թոռանը, այսինքն, տղային նայեց ու ասաց՝ էդպես էլ չկարողացա հորդ-մորդ սովորեցնել, որ մի բանը, որ պիտի ուրիշին ուղարկվի՝ կամ պիտի համը-հոտը տեղը լինի, կամ, ընդհանրապես, չպիտի ուղարկվի:

Չպիտի՛ ուղարկվի: Դե, հիմա էդ գինիները հանեք էդ արկղներից ու էս «կանիստրը» տեղավորեք: Ու մայրը թուլացած-հոգնած տնքաց ու ասաց՝ վո՜ւյ, մամա, վրաս էլ հալ չկա՝ էս ամբողջ օրը վրա թափված-էդ «վեշերն» ու էդ արկղներն ենք դասավորում-կապկպում, դե, հիմա էլ արի, ու նորից էսքանը դուրս հանիր-դուրս տուր ու էդ «կանիստրը» տեղավորիր. թող արկղների հետ ձեռքին բռնած գնա. կթողնե՞ն՝ կտանի, չէ՞՝ չի տանի, թող ընդեղ էլ էս տարի գինի չխմեն՝ էդ ոնց կլի նի՞: Ու տատի կողը բոլորը գիտեն, եւ կարճ կապեց, ու ասաց՝ «Չէ՛», եւ հիմա տան սենյակներում ճոճուն քայլք դրել ու աչքի պոչով նայում-ստուգում է՝ ականջի հետեւ գցեցի՞ն իր ասածը, թե իր բերած «կանիս տր»-գինին «խելոք-հնազանդ» տեղավորում են համարյա արդեն կապ  կպ ված ստվարաթղթե-հաստ պատերով-անչափ մեծ արկղներից մեկում:

Ու հորական տատին ու պապին տղան չի տեսել. դեռ ծնված էլ չի եղել, որ հորական տատն ու պապը մահացել են. հայրը որբ է մեծացել՝ մի կարգին չի էլ վայելել իր ծնողների քաղցրությունը: Բայց գյուղում պատմողներ կան հորական տատի ու պապի մասին, եւ հարեւան-Լարիսա տոտան, ամեն անգամ տղային տեսնելուց, ասում է՝ «ջյոդ ես, է՜, ջյոդ»՝ «կոշտ ես, է՜, կոշտ». իսկական ոնց որ պապդ, հորդ հերը՝ Անդրին լինես, ու Լարիսա-տոտան ինքն էլ «մի կարգին չի տեսել Անդրուն՝ լավ էլ՝ փոքր է եղել», բայց իր մորից՝ «Շոշան-այայից» լսել է, ու ասում է՝ «նախահեղափոխական», «մի ջյո՜դ»՝ «մի կո՜շտ», բայց փխրուն սիրտ ունեցող-սիրտը մաքուր-գեղեցիկ դիմագծերով տղա մարդ էր Անդրին… Ու ասում էր՝ ընդհանրապես, որ նայում եմ ու, ոնց նկատել եմ՝ ձեր Բըխտամանց դըլերը, այսինքն, Բըխտամանց գըժերը, այսինքն, Բըխտամանց տղամարդիկ, որ «խենթեր» անունն են ստա ցել՝ «բոլո՜րն էլ ջյո՜դ»՝ «բոլո՜րն էլ կո՜շտ», բայց բարի սիրտ-փխրուն սիրտ ունեն, ու հենց մեկին, նույնիսկ, իրենց էլ անծանոթ մեկին՝ «մի բան», մի դժբախտություն կամ մի վնաս է լինում՝ վռազ աչքները լցնում-արցունքոտվում են: Արցունքոտվում են վռազ: Եւ, «երեւում է», որ «ամեն-ինչը» «ներսը կոխած-ներսը պահած» եք ապրում-մեծահո գա բար ու, երեւի, «հենց դրանից է», որ ձեր «Բըխտամանց դըլեր-բոլո՜ր տղամարդիկ» էլ՝ ինֆարկտից են գնում էս աշխարհից, «ձեր ցեղի տղամարդիկ»՝ իրենց լայնասրտությամբ ու մեծահոգությամբ՝ բոլո՜րն էլ ինֆարկտից են գնում էս աշխարհից:

Ու Լարիսա-տոտան ինքն էլ «մի կարգին չի տեսել» տղայի հորական պապին՝ «Անդրուն»՝ «լավ էլ՝ փոքր է եղել», բայց իր մորից՝ «Շոշան-այայից» լսել է, ու ասում է՝ «նախահեղափոխական», «մի ջյո՜դ»՝ «մի կո՜շտ», բայց փխրուն սիրտ ունեցող-սիրտը մաքուր-գեղեցիկ դիմագծերով տղա մարդ էր Անդրին՝ արաբաչի էր… եւ գյուղում շատերը վախում էին նրանից ու, որ սարի գլխին արաբան կանգնեցնում ու ասում էր. «Է՛ հե՜յ», «Աթոխը՝ քո հորական տատն ու նրա կինը՝ տանը նստած-տրուսիկը լցնում էր վախից»: Ու Լարիսա-տոտան իր մոր՝ «Շոշան-այայի» պատմածից, տղային տեղեկացնում, պատմում-ասում էր, ու ասում է՝ իսկ Աթոխը՝ քո հոր մայրն ու քո հորական տատը, իր բնավորությամբ՝ իսկական հակապատկերն էր, քո հորական պապի ու իր ամուսնու՝ Անդրիի՝ իսկական հակապատկերն էր. շփվո՜ղ, ասող-խոսո՜ղ… Ու սիրում էր, իր ամուսնուն՝ Անդրուն, անչափ սիրում էր: Եւ հումորով կին էր, ու գյուղի-հարեւան երեխաների հետ հումոր էր անում մեկ-մեկ, ու դատարկ մածնի քսակը դնում գլխին ու վրա գալիս-թռչում էր երեխաների դեմը՝ բո՛խկ. վախեցնում էր հումորով, ու գրպաններից միշտ բաժին էր հանում գյուղի երեխեքին, եւ գյուղի երեխեքը նրան սիրում ու իրենցով՝ միշտ նրան շրջապատված էին պահում՝ բարի-լուսաշող կին էր…

Իսկ տղայի մորական տատը՝ տղայի Աչա-մամա տատիկը, որ «մի կանիստր»-գինին բերել եւ հիմա տան սենյակներում ճոճուն քայլք դրել-տղային տարբեր քարոզներ կարդում ու տարբեր խորհուրդ-խրատներ անում եւ աչքի պոչով նայում-ստուգում է՝ ականջի հետեւ գցեցի՞ն իր ասածը, թե՞ հլու-հնազանդ կատարում են իր ասածը՝ չմահավա՛ն, ամբո՜ղջ ինքն-իր մեջ-խորը լռության մեջ՝ ան խոս-խեթող, հպարտ, ինքն-իր արժեքն ու արժանիքներն «էն գլխից» իմացող ու իմացած-տիրական կին է: Եւ գյուղի պահեստապետ-նաեւ խոզ մորթելու ժամանակ՝ գյուղի ղասաբ-Վաղարշակը միայն տղայի՝ Աչա-մամա-տատիկ-«Աննուշկայից էր վախենում», եւ գյուղի ղասաբնե րը միայն տղայի տատիկ-«Աննուշկայից էին վախենում», ու մորթված-գետնին փռված-կտրտված խոզի գլխավերեւը մտամոլոր կանգնած, դանակների բերաններն են իրար քսմսում մեղք գործածի նման, երբ «Աննուշկան» անխոս գալիս-խոզի մսի հերթի կանգնած, ճմլկոտող համագյուղացիների շարքի կողքով խեթող անցնում, ու ղասաբի եւ մորթված-կտրտված-արդեն փայ-փայ արված խոզի մսի փաթեթների գլխավերեւն է կանգնում: Եւ, ով՝ ինչքան վերցնի-չվերցնի, բայց «Աննուշ կան հինգ-վեց կիլոյով է վերցնում», ու… ամեն անգամվա նման՝ «սկսվում է»… «սկսվում է» ամեն անգամվա նման: Եւ «Աննուշ կան» առանց իր կտրտված-կողքի դրված-թերթի մեջ փաթաթված մսի-«փայը» տեսնելու-տնտղելու, «էն գլխից» արդեն «ղասաբների բնավո րու թյունը» «լավ գիտենալով»՝ «լավ կտորներն իրե՛նց պահել»՝ իր փա  յը կողքի դնում-կողքի շպրտում անխոս ու հենց ղասաբի՝ կտրտված-թերթի մեջ փաթաթված-կողքի դրված մսի-փայն է բացել տալիս, ու գյուղի մնացած աչքաբացների մսի-փայերն է բացել տալիս: Եւ անխոս, նաեւ մերթընդմերթ հավանություն տվող համա գյու ղա ցի ների շարքի ու վախվորած ղասաբի աչքի առաջ, հենց ղասաբի ձեռքով՝ էդ բացված փաթեթներից իր հինգ-վեց «կիլո» խոզի միսը դզում-ղասաբի ձեռքով փաթեթավորում, գնից էլ բարձր մի բան թողնում ու ճմլկոտող համագյուղացիների շարքի կողքով անցնում-տուն է դառնում անխոս:

Ու համագյուղացիների շարքը անխոս ճմլկոտում է, երբ «Աննուշկան» անխոս անցնում-դառնում է, ու դա վախից չէ, այլ հարգանքից, հարգանքի՛ց, «որովհետեւ»՝ «հասնող-արդար դատող-տիրական-պատվով կին է», «որովհետեւ»՝ «ծանր, լուրջ, ասարան-բասարան բաներից հեռու, տիտռիկ-միտռիկ խոսակ ցու թյուններից հեռու, աղա-հպարտ կին է. ինը երեխա է մեծացրել-տեղավորել՝ աղջիկ», եւ «հեշտ բան չէ ինը աղջիկ մեծացնել-տեղավո րելը» եւ «էդքանով հանդերձ»՝ «կազմակերպված, լավ ինչքն ու կացի տեր, հպարտ, աղա-կնիկ է՝ ոչ մեկին խնդրանքով ձեռք մեկնած չկա կյանքում…», «ընդհակառակը»՝ «ինքն է նեղ վիճակում հայտնվածին օգնում-ձեռք մեկնում», ու «տված պանիրն ու կարագը չի ափսոսում»՝ «գլխիդ չափով է տալիս», բայց՝ «չոր, անխոս», «շնորհակալություն չհանդուրժելով», «շնորհակալ լինողին»՝ խեթելով. «…խելքով, որ ապրես, էդ օրը չես ընկնի»:

/շարունակելի/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031