Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի ցուցակը 1995-ին. Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Գագիկ Մինասյան. aniarc.am

Հուլիս 07,2016 08:47

1995 թվականի հուլիսի 5-ին, կայացան Հայաստանի Ազգային ժողովի առաջին ընտրությունները մեծամասնական և համամասնական ընտրակարգերով, ինչպես նաև՝ առաջին Սահմանադրության ընդունման հանրաքվեն:

Համամասնական ընտրակարգով առաջին տեղը զբաղեցրեց «Հանրապետություն» միավորումը, ստանալով քվեների ավելի քան 42 տոկոսը: Իշխանական այդ միավորումը կազմված գերազանցապես ՀՀՇ-ականներից և նրանց դաշնակից Հանրապետականներից՝ ՀՀԿ-ից:

Ցուցակում ընդգրկված էր 222 հոգի: Ցուցակը գլխավորում էր Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:

«Հանրապետություն» միավորման մեջ ներգրավվել էր այսօր իշխող ՀՀԿ-ն՝ Հանրապետականը: Այսպես, ցուցակի 6-րդ հորիզոնականում Աշոտ Նավասարդյանն էր, 23-րդը՝ նախկին վարչապետ (2000-2007) Անդրանիկ Մարգարյանը: Երկուսն էլ վախճանվել են:

Այսօրվա խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը: Սահակյանն այն ժամանակ Մաշտոցի շրջգործկոմի առաջին փոխնախագահն էր: Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ցուցակի նախավերջին՝ 221-րդ տեղը:

Կարկառուն ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը այդ ցուցակում զբաղեցնում էր 52-րդ, Ռազմիկ Զոհրաբյանը՝ 128-րդ հորիզոնականը:

ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» միավորման ցուցակում տեղ էր տրվել նաև Արթուր Բաղդասարյանին, ով Շենգավիթի շրջգործկոմի փոխնախագահն էր: Այն ժամանակ 22-ամյա Բաղդասարյանի համար ՀՀՇ-ն որոշել էր 138-րդ հորիզոնականը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031