Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Մենք զբաղված ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների շահերին նպաստելու գործով»

Հուլիս 07,2016 15:49

«Մենք նորից չենք կարողանում աշխարհից ստանալ հասցեական հայտարարությունները մեղավորների մասին»,- հուլիսի 7-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նկատեց, որ երեկ տեղի ունեցած Պուտին-Օբամա հեռախոսազրույցից հետո հայտարարություններ չեն եղել, որ իրենց երկրների պատիվն է դրված եղել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, եւ իրենց երկրների պատվից է բխել այն, որ համանախագահող երկրները պայքարելու են դիտորդական առաքելության ընդլայնման եւ հետաքննող մեխանիզմների տեղադրման համար. «Բայց, փաստորեն, Ադրբեջանը արգելափակում է: Եվ հասկանալի է, որ այդ նիստին նստած են այս նույն երկրների դեսպանները, քննարկում են հարցը, եւ Ադրբեջանի դեսպանը վետոյի իրավունքն է կիրառում: Այդ կիրառումից հետո մենք չենք տեսնում, որ նույն իրենց դեսպանները կամ նույն իրենց արտգործնախարարները կամ նույն նախագահները արդեն ուղղորդված հայտարարություն անեն:

Հիմա պատկերացնենք վաղը մի ձեւ համոզել ենք, բերել են այդ ամեն ինչն այստեղ են արել, եթե նույնիսկ հիմա չեն անում, ի՞նչ տարբերություն՝ այդ մեխանիզմները դրվա՞ծ են, դիտորդական առաքելության գրասենյակը ընդլայնվա՞ծ է, թե՞ ոչ, էլի չենք ունենալու հասցեական հայտարարություններ, էլի չենք ունենալու մեղավոր կողմի վրա ճնշումներ գործածելու մեխանիզմներ: Դա նշանակում է, որ մենք հիմա ավելի շատ զբաղված ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների շահերին ինչ-որ չափով նպաստելու գործով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031