Լրահոս
Օրվա լրահոսը

Աքշեհիրի Հայկական Եկեղեցին Եւ Պատմական Բաղնիքը Աւերակ Վիճակի ՄԷջ Են. yerakouyn.com

Հուլիս 07,2016 16:53

yerakouyn.com. Թուրքիոյ մէջ աւերուած վիճակի մէջ կը գտնուին Աքշեհիրի հայկական եկեղեցին եւ Կեաւուր անունը կրող պատմական բաղնիքը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, կը հաղորդեն թրքական լրատուամիջոցները:

Աղբիւրին համաձայն` Կեաւուր անուամբ բաղնիքը արդէն քանդուելու վտանգի տակ է, իսկ պատմական եկեղեցւոյ պատերուն մեծ ճաքեր յառաջացած են: Սոյն եկեղեցւոյ վերականգնման ուղղութեամբ տարիներ շարունակ որեւէ զարգացում չէ արձանագրուած, եկեղեցի, որուն սեփականութեան վկայականը կը պատկանի Աքշեհիրի քաղաքապետարանին:

Աքշեհիրի մէջ 19-րդ դարուն տեղի հայկական համայնքին կողմէն կառուցուած եւ յետագային ժամանակ առ ժամանակ մշակութային ձեռնարկներու նպատակով օգտագործուած այս եկեղեցին այդպէս ալ չէ վերականգնուած թրքական իշխանութիւններուն կողմէ` հակառակ բազմիցս տրուած խոստումներուն:

Ինչպէս կ’ընդգծուի հրապարակման մէջ, պատմական եկեղեցին եւ Կեաւուր կոչուող բաղնիքը անհետ կորսուելու վտանգի տակ են:

Մ.Ա.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031