Լրահոս
Օրվա լրահոսը

Օծվեց Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղի եկեղեցին

Հուլիս 07,2016 17:01

Հուլիսի 5-ը Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում նշանավորվեց օծման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր և այլոք:

Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։ Օծումից հետո շնորհավորանքի ու օրհնանքի խոսքեր հղվեցին գյուղի բնակիչներին ու հյուրերին:

25776

Արծվանիկի եկեղեցին կառուցվել է 1855 թվականին։ Խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ։ Կառուցումից հետո չի նորոգվել։ Եկեղեցու նորոգումն իրականացվել է Արծվանիկ գյուղական համայնքի ղեկավար Անուշավան Հարությունյանը նախաձեռնությամբ և բարերարների ջանքերով:

 

Սյունիքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031