Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դադարեցնել կացին դատավորների լիազորությունները. ստորագրահավաք

Հուլիս 09,2016 17:29

Դատավորներ Նելլի Բաղդասարյանը (Շենգավիթի դատարան), Սեւակ Համբարձումյանը (Վերաքննիչ դատարան), Մանուշակ Պետրոսյանը (Վերաքննիչ դատարան) եւ Արշակ Խաչատրյանը (Վերաքննիչ դատարան) կացին մականունն են ստացել, քանի որ հենց իրենց ապօրինի որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող Վլադիկ Մարտիրոսյանը, ով հուլիսի 8-ին կացինով փորձել է սպանել իր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Կինը ծանր վիճակում այժմ գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս վնասվածքներ է ստացել, իսկ մայրը տեղում մահացել է:

Այսօր ես ստորագրահավաք եմ նախաձեռնել՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից պահանջելով անհապաղ  դադարեցնել այս դատավորների լիազորությունները:

Ստորագրահավաքի հղում: 

Արման Ղարիբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031