Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ Շիրակի մարզային կառույցն ողջունում է Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը

Հուլիս 14,2016 14:58

Այսօր «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության նախագահության նիստ, որը վարում էր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաեւ Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը:

ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը ներկայացրեց կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը:

Քննարկումների արդյունքում ՍԻՄ նախագահությունը որոշեց` Գյումրի քաղաքում քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել` որպես քաղաքապետի թեկնածու պաշտպանելով ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը` ընդգրկվելով Ս.Բալասանյանի շուրջ կազմավորվող քաղաքական դաշինքի կազմում: Միաժամանակ դաշինքի կազմում ակտիվորեն մասնակցել նախընտրական աշխատանքներին:

 

ՍԻՄ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031