Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը

Հուլիս 14,2016 19:03

ՀՀ Սյունիքի մարզի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում:

ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ  հրշեջ փրկարար ջոկատների, ՀՀ Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր  իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը:

Գիշերային ժամանակահատվածում հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների և հրշեջների ուժերով սահմանվել էր հերթապահություն: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային մյուս ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի և հարակից տարածքներում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031