Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոերեկո` Ազատության հրապարակում

Հուլիս 16,2016 18:33

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 17-ին` ժամը 20:00-23։00-ը մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա  «Երևանյան կինոերեկո» միջոցառումը: Տարածքում կայանած հատուկ մեքենայի վրա տեղադրված էկրանին կցուցադրվեն «Ոսկե Ծիրան» երևանյան 13-րդ միջազգային կինոփառատոնի ընտրված լավագույն ֆիլմերը:

Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու և վայելելու երևանյան կինոերեկոն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031