Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված անձինք շարունակում են մնալ ոստիկանության բաժիններում

Հուլիս 17,2016 14:32

Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ:

Այս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ: Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. Ոստիկանությունում պնդում են, որ վերջինս ՙինքնակամ՚ է ներկայացել բաժին:

Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը: Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նաև մի խումբ անձինք՝ Օպերայի հարակից տարածքից: Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031