Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը գրոհ չի եղել. ուղիղ միացում

Հուլիս 18,2016 07:21

Խորենացի փողոցում  գիշերն առանց միջադեպերի է անցել։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պավել Մանուկյանը երեկ a1plus.am-ին հայտնել էր, թե իրենց խոստացել են, որ մինչեւ առավոտ ոչինչ չեն անելու:

«Հիմադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը գիշերը հայտնել էր armlur.am-ին, որ եւս մի պատանդի են ազատ արձակել. «Բարի կամքի դրսևորում,  ուղղակի լուծում գտնելու համար․ կոնստրուկտիվ հունի մեջ մտնելու, հույսի արձանագրում»:

Խորենացի փողոցը առաջվա պես փակ է:

Դիտեք «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել