Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, ժողովուրդը ունի ապստամբելու իրավունք՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար». Ստեփան Դանիելյան

Հուլիս 20,2016 14:40

«Սա այսօրվա իշխանության գնահատականն է, այսինքն՝ ժողովուրդը կողմ է զինված գործողությունների, որովհետեւ այլ ելք չկա»,- հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը:

«Այո՛, ժողովուրդը ունի ապստամբելու իրավունք՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար: Եվ դրա վառ օրինակներից է հենց այն, որ քաղաքական կուսակցությունները, արդեն էական չէ՝ Հանրապետական, Բարգավաճ, Դաշնակցություն, բոլորը մի կուսակցություն են, որոնք ենթարկվում են մի կենտրոնի: Այդ կուսակցությունները որոշում կայացնել, կարծիք հայտնել չեն կարող, ի վիճակի չեն, նրանց այդ իրավունքը տրված չէ:

Այսինքն՝ կուսակցություններին եւ կուսակցության անդամներին որեւէ ճգնաժամային իրավիճակում կարծիք հայտնելու իրավունք տրված չէ: Մեկը չի գտնվում, որ գնահատական տա: Սա քաղաքական համակարգի բնութագիրն է: Եվ դեռ հարց է՝ եթե հանկարծ Հայաստանում լինի արդար ընտրություն, քանի որ նախագահի ինստիտուտը հանված է, մենք արդյոք ինչ-որ մեկին ընտրելու հնարավորություն ունե՞նք»,- ասաց նա:

Ստեփան Դանիելյանը համարում է, որ իրավիճակը խորքային է, ինչն էլ կարող է պատճառ դառնալ նման պայթյունի: Եվ ըստ նրա, այդ պայթյունը եզակի չի լինելու. «Այդ մարդկանց հարազատներն են այնտեղ, եւ այնտեղ արդեն ընտանիքներով են գտնվում: Նրանց հետ մի բան պատահի՝ այդ շրջանակը լայնանալու է եւ արդեն տեռոր կլինի: Ոչ թե պահանջ դնելով, այլ ուղղակի փողոցներում կգնդակահարեն պետության ներկայացուցիչներին եւ քաղաքական իշխանության ներկայացուցիչներին: Նրանք պետք է հասկանան, որ եթե սա վատ ձեւով հանգուցալուծվեց, իրենք ստանալու են տեռոր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031